Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ирония судьбы!

Ирония судьбы!
16.10.2024 | 10:41

ՆՓ & ՔՊ контора-ն ինքնամոռաց կերպով լծված է Հայաստանի անվտանգության երաշխավոր կարգելու «ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ», որը պետք է փոխարինի վերջին 200 տարում այդ գործառույթն իրականացրած Ռուսական կայսրությյանը:

Գործընթացի վերջնարդյունքում հանկարծ կպարզվի, որ «արևմուտք» ասվածը դա контора-ի երազած և քարոզվող ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չեն, այլ տարածաշրջանում նրանց շահերը սպասարկող ԹՈՒՐՔԻԱՆ է և Հայաստանը դատապարտված է լինելու «խելոք և սուսուփուս» ուտելու контора-ի ձեռքով (լայն հաշվով՝ իր իսկ ձեռքով) եփած ճաշը:

Ирония судьбы: Հայաստանի անվտանգության երաշխավոր կկարգվի այն վերացնելու, նրա ժողովրդին բնաջնջելու գործը կիսատ թողած Թուրքիան: Թե ինչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ Հայաստանի և հայ ժողովրդի հետ դրանից հետո՝ թող մնա յուրաքանչյուր հայի երևակայությանը:

Մի բան, այնուամենայնիվ վաղօրոք հստակ պարզ է ու ակնհայտ՝ իրենց «արևմտամետ» հորջորջող, անհայրենիք և սրբապիղծ բճակույտը հայտնվելու է մի չտեսնված ու չլսված էքստազի մեջ...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3552

Մեկնաբանություններ